Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Еркрамасу - 30 лет (1996-2026)
Ամենա սիրված
Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալներից մեկին՝ Էրհան Թունջելին, բերման են ենթարկել: Այժմ նա գտնվում է «Չաղլայան» դատարանում. հայտնում է Hurriyet.com-ը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Թուրք հայտնի պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Թաներ Աքչամը հայտնել է, թե հատուկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար աշխատություն կպատրաստի, որտեղ կներկայացնի Աթաթուրքի խոսքերը հայերի տեղահանության եւ կոտորածների մասին։
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն շնորհավորել է Հայաստանին՝ ՍՏՀԿ-ում հաջող նախագահության համար: Այս մասին ասվում է նախարարի ելույթի ամբողջական տեքստում, որը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքում:
«Եվրատեսիլ–2014» մրցույթի հայ մասնակիցը կորոշվի Ամանորի գիշերը, երեքշաբթի հաղորդեցին Հայաստանի Հանրային հեռուստատեսության մամուլի ծառայությունից։
Բրիտանացի երգահան Բենջամեն Բրիտենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ «ՏաԹեւեր» ճոպանուղում բացառիկ համերգ տեղի կունենա:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ժամանումը Հայաստան պաշտոնական այց չէ, այլ ընդամենը տարածաշրջանային կազմակերպության համաժողով է տեղի ունենալու, որի նախագահությունն այս օրերին Հայաստանինն է, եւ նա մասնակցելու է այդ ժողովին. Yerkir.am-ին այսօր ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը' անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Դավութօղլուի' Հայաստան կատարելիք այցից:   Ըստ մեր զրուցակցի` եւ քանի որ սա այցելություն չէ Հայաստան, այդ պատճառով էլ ոչ մի ակնկալիք ...
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան հինգ տարվա ընթացքում այդ երկրի ներկայացուցչի առաջին բարձր մակարդակի այցն է. այն վերածնեց պատմականորեն միմյանց թշնամի երկրների միջեւ խաղաղ ջանքերի հեռանկարը, որը 2010թ.-ին մտել էր փակուղի: Նման մեկնաբանությամբ է հանդես եկել Reuters լրատվական գործակալությունը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն արժանացել է«Աշխատանքային վաստակի»համար շքանշանին (Order of Merit for Labour / Орден «За заслуги в труде»)` Իտալիայի հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ:
Հայաստանի մէջ Մեծն Բրիտանիոյ դեսպանը տեղական ինքնակառավարման մարմիններու ընտրութիւնները գնահատած է ընդհանրապէս դրական, կեդրոնացած է Հրազդանի ընտրութիւններուն վրայ` զանոնք յատկանշելով մրցակցային ուժեղ քարոզարշաւով: Ապա, դեսպանը փոխանցած է նաեւ իր վերապահութիւնները, ըստ որոնց, եղած են ձայներու գնումներ, ընտրակաշառքներ բաժնելու երեւոյթներ եւ վարչական գործողութիւններու թերութիւններ: Այնուամենայնիւ, ըստ բրիտանացի դեսպանին, յառաջիկայ խորհրդարանական ընտրութիւններուն այս երեւոյթները կը սրբագրուին եւ անոնք ...
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը մեկնարկում է 2015 թ-ի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի զոհերի ոգեկոչման արարողությունները:
Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Աշոտ Մարությանը պատասխանել է Դոնեցկի ակտիվիստների դիմումին, հաղորդում է Aspekti.net-ը: Պատասխան նամակում ասվում է.
Հայաստանի եւ Ռումինիայի կրթության նախարարությունների, ինչպես նաեւ Բուխարեստի համալսարանի եւ Հայաստանի դեսպանության համակարգված ջանքերի շնորհիվ 2012թ. փետրվարից Բուխարեստի համալսարանում վերսկսվեցին հայերեն լեզվի դասընթացները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել համալսարանի ուսանողների մոտ:
Մարտի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ «Ռոքն ընդդեմ բռնության» խորագրով:
Ապրիլի 21-ին Սան Պաուլոյի «Հայկական Ակումբ» համալիրում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության հարցերին նվիրված կլոր սեղան, որի մասնակիցները քննարկեցին նախորդ դարասկզբին տեղի ունեցած համամարդկային այդ ոճրագործության տարբեր ասպեկտները, հետագայում նախատեսվող քայլերը, ինչպես նաև ցուցադրվեցին փաստագրական մի քանի ժապավեններ։


Уважаемые читатели! Уже более тридцати лет Информационный центр «Еркрамас» рассказывает о событиях в Армении, Арцахе и армянской Диаспоре. Мы продолжаем эту работу благодаря поддержке читателей, которым небезразличны судьба армянского народа и независимая журналистика. Если вы цените нашу работу и хотите, чтобы «Еркрамас» продолжал развиваться, вы можете поддержать проект добровольным взносом.

РЕКВИЗИТЫ ДЛЯ ПОДДЕРЖКИ:
Карта Сбербанка – 2202 2072 1610 0373
Форма для донатов https://dzen.ru/yerkramas?donate=true




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: